Համալիր ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն Ախուրյանում

Սույն թվականի սեպտեմբերի 25-ից բացվեց Ախուրյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը: Այսուհետ նորաբաց կենտրոն այցելությամբ անձինք կարող են ստանալ սոցիալական ոլորտում իրենց իրավունքի իրացման հարցերի պատասխանները և, բոլոր այն ծառայությունները, որոնք նախկինում մատուցվում էին առանձին հասցեներում գործող սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային բաժիններում:

Նախատեսվում է նաև սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարաններն ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում:

ԿԻՍՎԵԼ