Եվս մեկ համալիր կենտրոն բացվեց

Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 24-ից Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան 95 հասցեում բացվեց Տաշիրի համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման կենտրոնը: Այս կենտրոն այցելությամբ անձինք կարող են ստանալ սոցիալական ոլորտում իրենց իրավունքի իրացման հարցերի պատասխանները և, բոլոր այն ծառայությունները, որոնք նախկինում մատուցվում էին Զբաղվածության տարածքային գործակալության, Սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և Սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից՝ առանձին հասցեներով:

Նշենք, որ «Համալիր սոցիալական ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում նախատեսված է 2015-2020 թթ ընթացքում ստեղծել համալիր սոցիալական ծառայությունների 36 տարածքային կենտրոն:

ԿԻՍՎԵԼ