ՍԱԾ կողմից 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հայտնաբերված ոչ իրավաչափ վճարումների մասին

Սոցիալական ապահովության ծառայության ամփոփ վերլուծությունների և մոնիթորինգի վարչության կողմից 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հայտնաբերված ոչ իրավաչափ վճարումների մասին 

Կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ Ծառայության տարածքային ստորաբաժանումների ընդունած որոշումների  իրավաչափությունը պարզելու, Ծառայության պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության համադրմամբ, պետական կենսաթոշակային ապահովության oրենսդրության կիրարկման օրինականությունն ապահովելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու նպատակով՝ ամփոփ վերլուծությունների և մոնիթորինգի վարչության կողմից 2019թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ իրականացված կենսաթոշակի գործերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 50.9 մլն ՀՀ դրամ ոչ իրավաչափ վճարում:

Ավել վճարված, դեռևս չվերականգնված գումարների վերականգնումն ընթացքի մեջ է և իրականացվում է շահառուների հետ համաձայնեցված ժամանակացույցով:

ԿԻՍՎԵԼ