Ծառայության պետ Ս. Ղամբարյանն ընդունել է «Էքսպերտիզ Ֆրանս» Ֆրանսիայի միջազգային փորձագիտության գործակալության ներկայացուցիչներին

Սոցիալական ապահովության ծառայության պետ պարոն Ս. Ղամբարյանը 2019թ. հուլիսի 10-ին ընդունել է «Էքսպերտիզ Ֆրանս» Ֆրանսիայի միջազգային փորձագիտության գործակալության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը`  ստվերային տնտեսությունը կրճատելու և հարկային եկամուտների կայուն աճն ապահովելու գործում» տեխնիկական օժանդակության ծրագրի իրագործման նպատակով:

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են հարցեր, որոնք ՊԵԿ ռազմավարությանը, առաջնահերթությունների և ընթացիկ մարտահրավերներին զուգահեռ առնչվում են տնտեսության մեջ զբաղվածների սոցիալական ռիսկերին:

Ծառայության պետ Ս. Ղամբարյանը և հանդիպման մյուս մասնակիցները ողջունել են հնարավոր համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ծրագրի ավարտին ակնկալվող արդյունքը նպատակային ազդեցություն կունենա նախատեսված խնդիրների կարգավորման գործում:

ԿԻՍՎԵԼ