Համագործակցության հուշագիր Սոցիալական ապահովության ծառայության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև

Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը 2019 թվականի հունիսի 21-ին հուշագիր կնքեցին՝ սկիզբ դնելով համալսարանի ուսանողների, հետազոտողների, փորձագետների և Ծառայության կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների, գործառույթների իրականացման համար պատասխանատու անձանց միջև համագործակցությանը:

Ընդգծելով գիտակրթական և պետական կառավարման գործադիր մարմինների համագործակցության կարևորությունն ու դրա արդիականությունը՝ կողմերը համոզմունք հայտնեցին, որ հուշագիրը փաստաթղթային բնույթ չի կրելու և կյանքի է կոչվելու ուժի մեջ մտնելու պահից:

Հանդիպմանը ներկա էին նաև Սոցիալական ապահովության ծառայության և Համալսարանի այլ պաշտոնատար անձինք, ովքեր ողջունելով սույն նախաձեռնությունը կարծիք հայտնեցին, որ համագործակցությունը արդյունավետ է լինելու Համալսարան-աշխատաշուկա-Ծառայություն շղթայում:

ԿԻՍՎԵԼ