Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի շնորհավորական ուղերձը առաջին հանրապետության տոնի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
1918թ. մայիսի 28-ը հայերի համար իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու և ինքնուրույն ապրելու սկիզբ դարձավ:
Անկախության հռչակմամբ, Հայոց պատմության ընթացքում, մեր ժողովրդի փորձությունները չավարտվեցին, բայց դրանց դիմակայել ենք որպես պետականություն ունեցող ազգ:
Հավերժ փառք ու պատիվ մեր անկախ պետությունը կերտողներին:
Հավերժ խոնարհում բոլոր նահատակներին, ովքեր հնարավոր դարձրին հաղթական մայիսի 28-ը:
Վստահ եմ, որ այսօր էլ յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության ձեռք բերման գինը և այն պահպանելու կարևորությունը:

Սիրելի բարեկամներ, կրկին շնորհավորում եմ և մաղթում խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն հայ ժողովրդին:

ԿԻՍՎԵԼ