Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի երկօրյա այցը ՌԴ

Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ս.թ. մայիսի 21-ին, երկօրյա այցով, գործուղվեց Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա)` ԵԱՏՄ անդամ պետությունների կենսաթոշակային ապահովության ոլորտի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

Այցի շրջանակում Ծառայության պետ Ս. Ղամբարյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ կենսաթոշակային հիմնադրամի վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կոզլովի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են կենսաթոշակային ապահովությանն առնչվող ընդհանուր, ինչպես նաև հետագա համագործակցության աշխատանքային հարցեր:

ԿԻՍՎԵԼ