Սոցիալական ապահովության ծառայության պետ Ս. Ղամբարյանի աշխատանքային հանդիպումը ՀՍՊՎ II ծրագրի պատասխանատուների հետ

Սոցիալական ապահովության ծառայության պետ Ս. Ղամբարյանը և Ծառայության մի խումբ պաշտոնատար անձինք 2019 թվականի ապրիլի 26-ին Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի հրավերով աշխատանքային հանդիպում ունեցան Հայաստանի Սոցիալական պաշտպանության վարչարարության II Ծրագրի (ՀՍՊՎԾ) համար պատասխանատու հայաստանյան և միջազգային գործընկերների հետ:

Հանդիպման գլխավոր նպատակը ծրագրի կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ քննարկումն էր, որին տեսահամաժողովի միջոցով միացավ ծրագրի կենսաթոշակային համակարգի ավագ մասնագետ Միտչել Վիները:

ՀՍՊՎԾ կենսաթոշակային բաղադրիչի առաջիկա անելիքների և ժամանակային առումով առաջնահերթ խնդիրների շուրջ կողմերը հանդես եկան իրենց նկատառումներով և առաջարկներով, որոնք տեղ կգտնեն Ծրագրի մշակվող ժամանակացույցում:

Ծառայության պետ Ս. Ղամբարյանն ընդգծեց Համաշխարհային բանկի այս ծրագրով համագործակցության անհրաժեշտությունը և հույս հայտնեց, որ առաջիկայում էլ կշարունակվի համատեղ աշխատանքը՝ ապահովելով շոշափելի արդյունք:

ԿԻՍՎԵԼ