2019թ. ապրիլի 24-ին Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանը, այլ պաշտոնատար անձինք և աշխատակիցներ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Արդեն 104 տարի համայն հայությունը, ողջ աշխարհը միջազգային հարթակներից ներկայացնում են վկայություններ 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ոճրագործության մասին: Հայերի նկատմամբ տեղի ունեցածը, որպես պատերազմների ամենամեծ ոճիր, դատապարտում են աշխարհահռչակ մտավորականներ՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը: Լուռ է  խոսում աշխարհը, իսկ

ՀԱՅԸ ապրում, արարում և ապացուցում է աշխարհին, որ անկոտրում է հայի տեսակը, որ ՀԱՅՆ ամեն տարի,ի ցույց բոլորի, այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իր հարգանքի տուրքը տալիս անմեղ նահատակներին, միաժամանակ հաստատում իր կամքը՝ կառուցելու և ունենալու համայն հայության հզոր հայրենիք, ամուր պետականություն:

2019թ. ապրիլի 24-ին Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանը, այլ պաշտոնատար անձինք և աշխատակիցներ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու նահատակներին:

ԿԻՍՎԵԼ