Մշակութային միջոցառման հրավեր Ծառայության շահառուներին

Հարգելի շահառուներ,

Սոցիալական ապահովության ծառայությունը հայտնում է, որ պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին Ծառայության շահառուների անվճար հիմունքներով ներկա լինելու ծրագրի շրջանակում առկա է դասական երաժշտության երեկոյի տոմս.

ս.թ. ապրիլի 16, ժամը 19:00 – Ա. Խաչատրյանի անվան համերգասրահ, ծրագրում՝ Պրոկոֆև, Ջութակի կոնցերտ թիվ 2, Լիստ, «Ֆաուստ» սիմֆոնիա նվագախմբի, արական երգչախմբի և տենորի համար:

Տոմսերը կարող եք ստանալ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեից (Ծառայության քաղաքացիների ընդունելության բաժին, աշխատանքային ժամեր 09:00-18:00, ընդմիջում՝ 13:00-14:00: Առկա է 22 տոմս 2 անձի համար և 2 տոմս 3 անձի համար):

 

Հարգանքով՝ Սոցիալական ապահովության ծառայություն

ԿԻՍՎԵԼ