ՍԱԾ պետը հանդիպում է ունեցել «Հայփոստ» ՓԲ ընկերության ներկայացուցիչների հետ

Ս. թ. ապրիլի 4-ին Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայփոստ» ՓԲ ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանի, գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանի և ընկերության գործադիր խորհրդի անդամ, գլխավոր իրավական խորհրդական Արայիկ Աբրահամյանի, ներկա էին նաև Ծառայության պետի առաջին տեղակալ Արայիկ Պարոնյանը,պետի տեղակալ Ագնեսա Աղաբաբյանը և ՍԱԾ պետի օգնական   Արմեն Մարկոսյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են համագործակցության շրջանակում առաջացող աշխատանքային խնդիրներին և քննարկել դրանց արագ և արդյունավետ լուծման ուղիները:

Ծառայության պետ Սուրեն Ղամբարյանը կարևորեց «Հայփոստ» ՓԲ ընկերության ՍԱԾ-ի հետ համագործակցությունը: Մասնավորապես քննարկվեց «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից մատուցված ծառայությունների որակի բարձրացման հետ կապված խնդիրները՝ ՍԱԾ-ի շահառուներին հնարավորինս անհարմարություններից զերծ պահելու նպատակով, ինչի արդյունքում երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության շրջանակներում առաջացած խնդիրներին և բացթողումներին արագ և արդյունավետ լուծումներ տալու նպատակով մեծացնել հանդիպումների պարբերականությունը:

Հանդիպման ընթացքում առանձնակի կարևորվեց նպաստների և կենսաթոշակների կանխիկ եղանակով վճարումը հնարավորինս նվազեցնելու հարցերը, որի արդյունքում ձեռք բերվեց փոխհամաձայնություն՝ առաջացած հիմնախնդիրներին համատեղ լուծումներ տալու նպատակով, սեղմ ժամկետներում, ստեղծել աշխատանքային խումբ:

ԿԻՍՎԵԼ