Սուրեն Ղամբարյանի աշխատանքային այցը տարածքային ստորաբաժանումներ

Ս.թ. ապրիլի 3-ին Սոցիալական ապահովության ծառայության նորանշանակ պետ Սուրեն Ղամբարյանի աշխատանքային այցելությունները տարածքային ստորաբաժանումներ սկսվեց Էրեբունի-Նուբարաշենի տարածքային բաժնից, ապա այցելեց Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի և Մաշտոցի տարածքային բաժիններ: Նա հանդիպում է ունեցել տարածքային բաժնի պետերի և աշխատակիցների հետ: Ծառայության պետին ուղեկցում էին Ծառայության պետի առաջին տեղակալ Ա. Պարոնյանը, ՍԱԾ պետի օգնական Ա. Մարկոսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպման ընթացքում ՍԱԾ պետն անդրադարձել է Ծառայության առաջնային հիմնախնդիրեներին՝ մասնավորապես կարևորել է ծառայությունների մատուցման որակի բարձրացման անհրաժեշտությունը, որի արդյունքում կազմակերպվել է քննարկում և տրվել համապատասխան հանձնարարականներ իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացման, ծառայողական պարտականություններին և իրավունքներին առնչվող հարցերի կապակցությամբ:

Ծանոթացել է Ծառայության տարածքային բաժինների և շահառուների կողմից բարձրացված խնդիրներին, ինչպես նաև քննարկել դրանց լուծման տարբերակները:

ԿԻՍՎԵԼ