Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Ա. Ղազարյանի ուղերձը` կանանց միջազգային տոնի կապակցությամբ

Սիրելի աղջիկներ և կանայք, մայրեր և տատիկներ,

Շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի կապակցությամբ: Ձեր անկրկնելի հմայքն ու գրավչությունն էլ ավելի են գեղեցկացնում գարնանային այս գեղեցիկ ու լուսավոր տոնը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, խաղաղություն և բարեկեցություն:

Դուք, որ հայ ընտանիքի ամրության և ջերմության աղբյուրն եք, միշտ շրջապատված լինեք սիրով ու հոգատարությամբ:

Շարունակեք նվիրված և ամբողջ սրտով ծառայել ձեր ընտանիքներին՝ հանուն մեր Հայրենիքի խաղաղության և զարթոնքի:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ      Ա. Ղազարյան

ԿԻՍՎԵԼ