Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Ա. Ղազարյանի շնորհավորանքը Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման և մայրության ու գեղեցկության տոնի առիթով

Սիրելի կանայք և աղջիկներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ և ձեզ շրջապատող կանանց և աղջիկներին մեր այս հրաշալի ազգային և ավանդական տոնի առիթով։ Ձեր բոլորի ընտանիքներին ցանկանում եմ սեր, բարեկեցություն և անհամար երջանիկ պահեր և օրեր։

Առանձնահատուկ շնորհավորում եմ նրանց, ովքեր վայելում են մայր լինելու երջանիկ զգացումը։

Այսօր մենք նշում ենք նաև Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։

Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին։

Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիդ։

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ      Ա. Ղազարյան

ԿԻՍՎԵԼ