Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմը շաբաթօրյակը կկազմակերպի Նոր Վարագավանք վանական համալիրի տարածքում

Երևան, 2017թ. Մայիսի 26:  Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմը 2017 թվա­կանի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից հայտարարված հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում տարածքի մաքրման, բարեկարգման աշխատանքեր կիրականացնի Տավուշի մարզի  Վարագավան  գյուղի Նոր Վարագավանք վանական համալիրի տարածքում:

Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թվականներին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել նրա թոռը՝ Վասակ Բ-ն, 1234-1237 թվականներին:

ԿԻՍՎԵԼ