Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմը շաբաթօրյակը կազմակերպեց Նոր Վարագավանք վանական համալիրի տարածքում

Երևան, 2017թ. Մայիսի 29:  Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմը 2017 թվա­կանի մայիսի 27-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Մաքուր Հայաստան» ծրագրով, տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացրեց Տավուշի մարզի Վարագավան  գյուղի Նոր Վարագավանք վանական համալիրի տարածքում:

Ծառայության անձնակազմի գիտակցմամբ նույնպես «Մաքուր Հայաստան»-ը կարևոր այցեքարտ է թե բնակիչների, թե զբոսաշրջության գրավչության համար:

ԿԻՍՎԵԼ