Ուսանողները, որպես բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ապագա մասնակիցներ, կծանոթանան համակարգի մանրամասներին

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի», ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ համատեղ նախաձեռնել են դասախոսությունների շարք Հայաստանի Հանրապետության բուհերի ուսանողների համար:

Ուսանողները, որպես բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ապագա մասնակիցներ, կծանոթանան համակարգի մանրամասներին
 ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի», ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ համատեղ նախաձեռնել են դասախոսությունների շարք Հայաստանի Հանրապետության բուհերի ուսանողների համար:
 ՆՊԱՏԱԿ

Դասախոսությունների շարքը նպատակ ունի երիտասարդներին, որպես ապագա համակարգի պարտադիր մասնակիցներ, ծանոթացնելու բարեփոխումների, մասնավորապես պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչների մանրամասներին:

ԱՌԱՋԻԿԱ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՐՏԻ 6-ին, ԺԱՄԸ 14:00
Առաջին դասախոսությունը տեղի կունենա Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գրադարանի դահլիճում
Բանախոս` ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան
 ՄԱՐՏԻ 12-ին

Հաջորդ դասախոսությունը տեղի կունենան Տնտեսագիտական համալսարանում

Բանախոսներ` ԱՄՆ ՄԶԳ PALM ծրագրի փորձագետներ
 ՄԱՐՏԻ 13-ին
Հաջորդ դասախոսությունները տեղի կունենան Տնտեսագիտական համալսարանում
Բանախոս` ՀՀ Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյան

ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջիկա ամիսներին նախատեսվում է դասախոսություններ կազմակերպել հանրապետության առաջատար 5 բուհերում` մոտ 1000 ուսանողի մասնակցությամբ: Նույն ծրագրի շրջանակներում հայտարարվել է նաև ռեֆերատների մրցույթ` բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար: Սա ևս կոչված է ուսանողների շրջանում բարձրացնելու կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հետաքրքրությունը և խթանելու գիտելիքների ձեռքբերումը:

Լավագույն ուսանողները կարժանանան մրցանակների, իսկ հաղթողը կստանա iPad 2 պլանշետային համակարգիչ:

ԿԻՍՎԵԼ