Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման դիմումների առցանց ներկայացման շնորհանդես

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի մասնակցությամբ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմելու համակարգի ներդրման շնորհանդեսըեսը: Նոր համակարգի հնարավորությունները ներկայացրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը: Համակարգի կիրառմամբ` առաջին և երկրորդ երեխայի համար տրամադրվող ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել առցանց. էլեկտրոնային փոստի հասցեն և  ընտրած գաղտնաբառը մուտքագրելուց հետո հնարավորություն կստանան մուտք գործել համակարգ և ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը։ Առցանց դիմումին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

ԿԻՍՎԵԼ