Սոցիալական ապահովության պետական ծառայության զինծառայող զավակ ունեցող աշխատակիցները խրախուսվեցին բանակի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ

Այսօր Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանն ընդունեց  Ծառայության աշխատակազմի 17 աշխատակիցների, ում զավակները ծառայում են Հայոց բանակում։

Ծառայության պետ Ա. Ղազարյանը բոլոր ներկաներին շնորհավորեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առիթով՝ ընդգծելով ազգ-բանակ գաղափարի իրագործման կարևորությունը մեր երկրի համար և այն, որ այդ գաղափարը պետք է արմատավորվի յուրաքանչյուր ընտանիքում։ Պարոն Ղազարյանը, կիսելով զինվորի ծնողի ապրումները, հանդես եկավ ոգեշնչող խոսքով՝ զինվոր որդիներին մաղթելով խաղաղ ծառայություն, ծնողներին՝ համբերություն։ Նա կարևորեց նաև բոլոր զինվորների ծնողների քաղաքացիական բարեխիղճ ծառայությունն իրենց աշխատատեղերում։

Վերջում սոցիալական ապահովության պետական ծառայության արհեստակցական կազմակերպության որոշմամբ զինվորի ծնող հանդիսացող բոլոր աշխատակիցներն արժանացան դրամական խրախուսման:

ԿԻՍՎԵԼ